Մարիուպոլի քաղաքային խորհրդի տվյալներով՝ ռուսական ուժերը ռմբակոծել են դպրոցի շենքը, որտեղ թաքնվում էր մոտ 400 մարդ
Մարիուպոլի քաղաքային խորհրդի տվյալներով՝ ռուսական ուժերը ռմբակոծել են դպրոցի շենքը, որտեղ մոտ 400 մարդ է եղել։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ, դպրոցի շենքը ավերվել է, մարդիկ մնացել են փլատակների տակ։
Քաղաքային խորհրդի տվյալներով՝ շենքում եղել են կանայք, երեխաներ և տարեցներ։
Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։