Մարիուպոլի քաղաքապետի խոսքով, քաղաքի գրեթե յուրաքանչյուր տան ավերակներում հայտնաբերվում է մինչև 100 դի

15:47, 10.06.2022

Մարիուպոլում գրեթե յուրաքանչյուր տան ավերակներում 50-ից 100 դի կա,- հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով քաղաքի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյին։

«Փլատակների վերածված տներում մահացությունների թիվը տագնապալի է: Գրեթե ամեն քանդված շենքի տակ 50-ից 100 մարդու դի է, իսկ Մարիուպոլում ավերվել է 1300 բազմահարկ տուն»,- ասել է Բոյչենկոն։

Բոյչենկոյի խոսքով, օկուպանտները ավերակների հետ միասին դուրս են բերում մարիուպոլցիների մարմինները, ուստի անհնար է պարզել մահացածների ստույգ թիվը։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բժիշկները մտավախություն ունեն, որ Մարիուպոլին խոլերայի համաճարակ է սպառնում։

Նմանատիպ