Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականն ասում է, որ սկսվել է քաղաքից բնակիչների տարհանումը
Մարիուպոլից սկսվել է խաղաղ բնակիչների տարհանումը։ Լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Մարիուպոլի քաղաքապետտի խորհրդական Պյոտր Անդրիուշենկոն։
«Մեր տեղեկություններով՝ ավտոբուսները դուրս են եկել Մարիուպոլից։ Նախնական պայմանավորվածությամբ ավտոբուսները կվերցնեն Մանգուշ և Բերդյանսկ գյուղերի բնակիչներին։ Թույլատրվում է ավտոշարասյունին միանալ սեփական տրանսպորտով։ Մենք հուսով ենք, որ Մարիուպոլից Զապորոժյե տանող ճանապարհին արգելափակված հազարավոր մարիուպոլի բնակիչներ այսօր ուշ երեկոյան կամ վաղը առավոտյան կժամանեն»,- ասել է Անդրիուշչենկոն։
Միաժամանակ Անդրիուշենկոն հաստատել է, որ ռուս զինվորականները գիշերը կրկին ռմբակոծել են «Ազովստալ» գործարանը։ Նա ասաց, որ ռմբակոծությունը դադարեցվել է առավոտյան, ինչը նա կապել է տարհանման հետ:
Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանումը սկսվել է երեկ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նախօրեին «Ազովստալ» գործարանի տարածքից ավելի քան հարյուր մարդ է տարհանվել, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ։