Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ երեկ Մարիուպոլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 24 ռուս է զոհվել
Մայիսի 19-ին Մարիուպոլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 24 ռուս օկուպանտ է զոհվել։ Այս մասին Telegram ալիքում գրում է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշենկոն։
Անդրյուշենկոյի խոսքով՝ պայթյունների հետևանքով տուժել է նաև 37 ռուս զինծառայող, ոչնչացվել է տեխնիկա։
Ռուսաստանի կողմից օկուպացված Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած պայթյունների մասին տեղեկությունը տարածվել է երեկ երեկոյան։ Անդրյուշենկոյի խոսքով՝ պայթյունը հավանաբար տեղի է ունեցել Մարիուպոլի օդանավակայանի տարածքում, որտեղ գտնվում էին օկուպանտները։