Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականի պարզաբանմամաբ ՄԱԿ-ի տարհանման շարասյունը մեկնելուց հետո ռուսները վերսկսել են հարձակումը «Ազովստալ» գործարանի վրա։
Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականի պարզաբանմամաբ ՄԱԿ-ի տարհանման շարասյունը մեկնելուց հետո ռուսները վերսկսել են հարձակումը «Ազովստալ» գործարանի վրա։

ՄԱԿ-ի տարհանման շարասյան մեկնելուց հետո ռուսները վերսկսել են հարձակումը Ազովստալ գործարանի վրա։ Այս մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրիուշչենկոն։

«Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի շարասյունը լքեց Դոնեցկի շրջանը, ինչպես և սպասվում էր, օկուպանտները սկսեցին գրոհել Ազովստալը։ Մասնավորապես, նրանք փորձել են ճեղքել կամուրջը, որը տարհանման դարպասն էր։ Անհաջող»,- ասել է Անդրիուշչենկոն։

Միաժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսները մայիսի 3-ին սկսել են գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը և փորձել մտնել գործարանի տարածք, որտեղ ամրացված են «Ազով» գումարտակի մարտիկները։