Մարինա Կալյուրանդի. Մեր քաղաքական և բարոյական պարտավորությունն է չդավաճանել այն երկրներին, որոնք իրենց ապագան տեսնում են Եվրամիությունում
Մարինա Կալյուրանդի. Մեր քաղաքական և բարոյական պարտավորությունն է չդավաճանել այն երկրներին, որոնք իրենց ապագան տեսնում են Եվրամիությունում

Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին ԵՄ անդամակցությունը մեր որոշ արևելյան գործընկերների համար դարձել է գոյատևման և անկախության հույս և երաշխիք, մեր պարտավորությունն է չդավաճանել այն երկրներին, որոնք ապագա են տեսնում ԵՄ-ում,- ասել է եվրոպացի պատգամավոր Մարինա Կալյուրանդին՝ Եվրախորհրդարանի նիստին, որտեղ քննարկվել է ԵՄ ընդլայնման նոր ռազմավարությունը։

Սակայն, ըստ Կալյուրանդիի, դա չի նշանակում ԵՄ չափանիշների իջեցում։

«Ընդլայնումը Եվրամիության արտաքին քաղաքականության ամենահզոր և հաջող գործիքն է։ Այդպես էր նաև 2004 թվականին, երբ իմ երկիրը՝ Էստոնիան, միացավ Եվրամիությանը։ Սա առավել եւս անհրաժեշտ է այսօր, երբ ռուսական ագրեսիայի պայմաններում ԵՄ անդամակցությունը դարձել է գոյատևման և անկախության հույս և երաշխիք Արևելյան գործընկերության որոշ անդամների համար։ Մեր քաղաքական և բարոյական պարտավորությունն է չդավաճանել այն երկրներին, որոնք իրենց ապագան տեսնում են Եվրամիությունում։ Սա չի նշանակում ԵՄ չափանիշների իջեցում։ Ընդհակառակը, Կոպենհագենյան չափանիշները եղել են և պետք է մնան ԵՄ ընդլայնման չափանիշները, բայց կան քայլեր, որոնք մենք պետք է անենք»,- ասաց Կալյուրանդին։