Մարինա Կալյուրանդ. Սաակաշվիլիին կոչ արեցի զերծ մնալ սադրանքներից, հարգել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ որոշումը հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո
Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդը «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման մասին:
Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ հանդիպմանը նա կոչ է արել Միխեիլ Սաակաշվիլիին զերծ մնալ Վրաստանում սադրանքներից և իր քաղաքական կապիտալը օգտագործել ապաբևեռացմանը նպաստելու համար:
«Եվրախորհրդարանականների Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ես նրան կոչ արեցի ձեռնպահ մնալ սադրանքներից և օգտագործել իր քաղաքական կապիտալը Վրաստանում նախընտրական իրավիճակի ապաբևեռացմանը նպաստելու համար, հարգելու հոկտեմբերի 2-ի տեղական ընտրություններից հետո ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ որոշումը»,- գրել է Մարինա Կալիուրանդը: