Մարինա Կալյուրանդ. Բռնության տեղը չէ, հատկապես լրագրողների նկատմամբ, հանցագործները պետք է հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկվեն
Մարինա Կալյուրանդ. Բռնության տեղը չէ, հատկապես լրագրողների նկատմամբ, հանցագործները պետք է հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկվեն

Հանցագործները պետք է հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկվեն, – գրել է Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդը՝ «Twitter» սոցիալական ցանցում:

«Ես ցավում եմ Ալեքսանդր Լաշքարավայի մահվան կապակցությամբ: Անկեղծ ցավակցություններ ընտանիքին, ընկերներին, գործընկերներին: Բռնության տեղ չկա, հատկապես լրագրողների նկատմամբ: Հանցագործները պետք է հնարավորինս շուտ պատասխանատվության ենթարկվեն», – գրել է Մարինա Կալյուրանդը:

«TV Pirveli»-ի օպերատոր Լեքսո Լաշքարավային, որին հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդները ծեծի էին ենթարկել, մահացել է: Այս պահին անհայտ է մահվան պատճառը: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս էր գրվել տուն: Լեքսո Լաշքարավայի մահվան դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով: