Մարինա Էզուգբայա - Երեկ մեր կլինիկա տեղափոխվեց մեկ պացիենտ՝ 6 տարեկան երեխա
Մարինա Էզուգբայա - Երեկ մեր կլինիկա տեղափոխվեց մեկ պացիենտ՝ 6 տարեկան երեխա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով, երեկ մեր կլինիկա տեղափոխվեց մեկ պացիենտ՝ 6 տարեկան երեխա:

Ինչպես նշեց Մարինա Էզուգբայան, երեխան Քոբուլեթիի վարակի աղբյուր հանդիսացող ընտանիքի անդամ է:

«Մեզ մոտ կա հաստատված 39 հիվանդ, երեկ 38 էր, բայց գիշերը ուշ ավելացավ նոր պացիենտ՝ 6 տարեկան երեխա: Այս փուլում մեր կենտրոնում վեց դեռահաս է բուժվում: Նրանց վիճակը բարդ չէ: Այս պահի դրությամբ, իրավիճակը կայուն է, հիվանդության առաջընթացը չի նկատվում: Մենք հավանաբար ապաքինման հետ կապված ոչ մի խնդիր չենք ունենա: Տեղափոխված երեխան Քոբուլեթիի վարակի աղբյուր հանղիսացող ընտանիքի անդամ է և նա դարձավ Քոբուլեթի աղբյուրից վեցերորդ երեխան», – ասաց Էզուգբայան: