Մարինա Էզուգբայա - Սոցցանցում իմ անունից տարածված ամբողջ տեղեկատվությունը կեղծ է, ես Facebook չեմ օգտագործում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Եզուգբայայի խոսքով՝ իր անունով ստեղծվել է կեղծ ֆեյսբուքյան էջ:
«Ես չունեմ Ֆեյսբուք, չեմ օգտագործում, իմ անունով ստեղծվել է կեղծ ֆեյսբուք, այնպես որ խնդրում եմ, ուշադրություն մի՛ դարձրեք այնտեղ հրապարակված որևէ տեղեկատվության, հեղինակը ես չեմ: Ես սոցցանցեր չեմ օգտագործում: Այս բոլոր տեղեկատվությունները կեղծված են, և խնդրում եմ ուշադրություն չդարձնել դրան, որպես իմ հրապարակածին», – ասաց Էզուգբայան: