Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 11 նոր դեպքից 8-ը կապ ունի այսպես կոչված Սաբուրթալոյի կլաստերի հետ, իսկ երեք դեպք գրանցվել է Մարեթի գյուղում
Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Եզուգբաիայի խոսքով, Վրաստանում գրանցված կորոնավիրուսի 11 նոր դեպքից 8-ը պատկանում է այսպես կոչված Սաբուրթալոյի կլաստերին, իսկ երեք դեպք գրանցվել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարեթի գյուղում:
«Նոր կլաստեր և վարակման նոր աղբյուր չունենք: Մեր կենտրոնում բուժվում է 54 մարդ: Նոր հիվանդներ ենք ընդունել Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարեթի գյուղից»,- ասել է Էզուգբաիան: