Մարինա Էզուգբաիա. Եվրոպայում ունենք լավագույն ցուցանիշը, եթե պահպանենք այժմյան տվյալները, երկրորդ ալիքը ևս կհաղթահարենք այնպես, ինչպես դա արեցինք առաջին ալիքի դեպքում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, եթե երկրում պահպանվի կորոնավիրուսի դեպքերը չափավոր ավելացումը, ապա հնարավոր կլինի դիմակայել երկրորդ ալիքին:
«Աշխարհում խոսում են երկրորդ ալիքի մասին և կան արդեն նախանշաններ, որ որոշ երկրներում արդեն նոր ուժ է ստանում: Քանի որ մեր երկիրը պահպանում է տվյալները, չափավոր, վերահսկվող ավելացում, եթե մենք հենց այսպես էլ շարունակենք ապրել կորոնավիրուսի հետ, պահպանենք գործող կանոնակարգերը, ապա եթե երկրորդ ալիք լինի, այն մեր երկրի համար մահաբեր չի լինի, ինչպես հաղթահարել ենք առաջին ալիքը, նույնպես կհաղթահարենք նաև երկրորդը:
Այս ամենը կախված է ձեզանից, մեզանից և պետությունից: Ինչպես տեսնում եմ, բոլոր երեք վեկտորները կատարում ենք իրենց պարտականությունները»,- հայտարարել է Էզուգբաիան:
Նրա մեկնաբանմամբ, հարևան երկրներում երկրորդ ալիքի մեկնարկը հնարավոր է, ադրադառնա նաև Վրաստանի վրա:
«Տեսնում ենք, որ մենք ունենք Եվրոպայում լավագույն ցուցանիշը և դա պետք է պահպանենք»,- նշել է Էզուգբաիան: