Մարինա Էնդելաձեն մեկնաբանում է, թե երբ այլևս վարակիչ չեն կորոնավարակակիր պացիենտները
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն մեկնաբանում է, թե երբ այլևս վարակիչ չեն կորոնավարակակիր ասիմպտոմատիկ, թեթեւ կամ միջին ախտանշաններ ունեցող պացիենտները:
Ըստ Էնդելաձեի, ասիմպտոմատիկ հիվանդի դեպքում 10 օր անց նա այլևս վարակիչ չէ և կարիք չունի նորից հետազոտվելու: Ինչ վերաբերում է միջին և թեթև ախտանիշներով հիվանդներին, ապա, ըստ Մարինա Էնդելաձեի, 13 օր անց նրանք այլևս վարակի տարածման տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում:
«Եթե հիվանդն ասիմպտոմատիկ է, բայց նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաստատումից 10 օր անց նա այլևս վարակիչ չէ, նա հետազոտության կարիք չունի, արդեն կարող է դուրս գալ փողոց և համարել, որ ոչ ոքի չի վարակվելու: Ինչ վերաբերում է թեթև և միջին ախտանիշներով սիմպտոմատիկ հիվանդներին, ապա թեթև և միջին ծանրության հիվանդները 10 օրից ավել չեն ունենա ախտաննշաններ, հետևաբար, ևս երեք ասիմպտոմատիկ օր և 13 օր հետո նրանք այլևս վարակիչ չեն, նրանք համարվում են ապաքինված և կարող են միանալ հասարակությանը», – հայտարարել է Էնդելաձեն:
Ըստ Մարինա Էնդելաձեի մեկնաբանման, զգուշության պատճառով հիվանդն այլևս վարակիչ չի համարվում առաջին ախտանիշից 13 օր անց, բայց վարակի ռիսկը նվազում է վեցերորդ-յոթերորդ օրից:
«Վարակի փոխանցումը վեցերորդ-յոթերորդ օրից արդեն քիչ է: «ՊՇՌ» թեստը կարող է դրական լինել, բայց փոխանցումը է 5, 6, 7-րդ օրից հետո ցածր է: Եթե անցել է 13 օր, նա կտրականապես այլևս վարակիչ չէ, միգուցե թեստը դրական է եղել, հատկապես, առավել ևս «ՊՇՌ»-ն շատ զգայուն մեթոդ է և կարող է ընկալել վիրուսի նույնիսկ մեռած մասնիկները», – հյատարարել է Մարինա Էնդելաձեն՝ Մարի Մալազոնիայի «Անձնական բժիշկ» հաղորդաշարի շրջանակներում: