Մարինա Էնդելաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսից մահացած բոլոր 6 պացիենտներն ունեին ուղեկցող հիվանդություններ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուրն թիվն այսօր կազմում է 72:
Ինչպես նշել է Մարինա Էնդելաձեն, վերջին մեկ օրում զոհվել է ևս 5 պացիենտ:
«Այժմ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 72: Երեկ մահացել է 6 պացիենտ: Նրանցից մեկը Գորիում, 58-ամյա կին՝ ուղեկցող հիվանդություններով: Բաթումիում 68-ամյա պացիենտ, այստեղ էլ կային ուղեկցող հիվանդություններ, Քոբուլեթիում երկու 55 և 61 տարեկան կանայք, Քութաիսիում 81 տարեկան կին: Բոլոր այս պացիենտներն ունեին ուղեկցող ծանր հիվանդություններ և երկկողմ թոքաբորբ»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: