Մարինա Էնդելաձե. Կորոնավիրուսից մահացածներից 5-ը բուժում էր ստանում Աջարիայում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսից մահացած 9 պացիենտներից բոլորի վիճակը եղել է ծայրահեղ ծանր:
Ինչպես նշել է Էնդելաձեն, մահացածներից 5-ը բուժում էր ստանում Աջարիայում:
«9 նոր մահացած ունենք, բոլորի վիճակը ծայրահեղ ծանր էր: 5-ը եղել է Աջարիայից, այլ տվյալներ դեռևս չունեմ»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: