Մարինա Էնդելաձե. Կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից 4-ը բուժում էր ստանում Աջարիայում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից մահացած 6 պացիենտներից 4-ը բուժում էր ստանում Աջարիայում:
Ինչպես նշել է Մարինա Էնդելաձեն, վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 6 մարդ:
«Ունեմ տեղեկություն 4 մահացածի մասին, նրանք բուժում էին ստանում Աջարիայում: Բոլորը կանայք էին՝ 65, 76, 80 և 90 տարեկան և ունեին ուղեկցող հիվանդություններ»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 519 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 11271 դեպք: Ապաքինվել է ևս 253 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 6119: Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 78: