Մարինա Էնդելաձե. Կարծում եմ, մի քանի օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի գագաթնակետը լինի, սակայն թիվը աստիճանաբար կնվազի
Կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է: Ակտիվ թեստավորում է ընթանում, այսպիսով, սպասում էինք դեպքերի ավելացում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեն:
Նրա խոսքով, մի քանի օրվա ընթացքում հնարավոր է, կորոնավիրուսի դեպքերի գագաթնակետը լինի, սակայն թիվը աստիճանաբար կնվազի:
«Իհարկե, կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է: Ակտիվ թեստավորում է ընթանում, այսպիսով, սպասում էինք դեպքերի ավելացում: Մի քանի օրվա ընթացքում հնարավոր է, կորոնավիրուսի դեպքերի գագաթնակետը լինի, սակայն թիվը աստիճանաբար կնվազի»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, ապաքինվել է 299 պացիենտ: