Մարինա Էնդելաձե. Այժմ ամենավտանգավորը Թբիլիսին է և պետք է կարողանանք լիարժեքորեն ենթարկվել կանոնակարգերին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է կանոնակարգերը չպաշտպանելու պատճառով:
Մարինա Էնդելաձեն քաղաքացիներին կոչ է անում, պաշտպանել կանոնակարգերը:
«Դա պայմանավորված է կանոնակարգերին չենթարկվելով և անզգուշությամբ: Մենք ամեն օր ասում ենք, որ պարտադիր է պաշտպանել կանոնակարգերը, պետք է զգուշորեն վերաբերենք Թբիլիսիին, հաշվի առնելով մարդկանց հոծ լինելը, քանակը, այժմ ամենավտանգավորը Թբիլիսին է և պետք է կարողանանք լիարժեքորեն ենթարկվել կանոնակարգերին»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 527 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 10 752 դեպք: Ապաքինվել է ևս 313 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 5866: