Մարին Լը Պենը միջամտության ձև է համարում Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Ֆրանսիայի «Ազգային միություն» ծայրահեղ աջ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Մարին Լը Պենը արձագանքում է Ֆրանսիայի ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։
ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մեջ ասվում էր, որ ֆրանսիացի ժողովուրդը ձգտում է ինքնիշխան արտաքին քաղաքականության։
«Երբ դուք նման ցուցադրական և սադրիչ թվիթ եք անում, դա կարելի է համարել միջամտության ձև»,- ասել է Լը Պենը։
Միաժամանակ Լը Պենը կրկնել է, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալու դեպքում կպահպանի Ուկրաինայի աջակցությունը և ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ֆրանսիայից ոչ մի ֆրանսիացի զինվոր չի ուղարկվի առաջին գիծ։