Մարին Լը Պենը հայտարարել է, որ Էմանուել Մակրոնից ներում չի խնդրելու
Մարին Լը Պենը հայտարարել է, որ Էմանուել Մակրոնից ներում չի խնդրելու,- գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միություն» կուսակցության առաջնորդը դատարանի որոշումը համեմատել է համակարգի կողմից իր վրա արձակված «միջուկային զենքի» հետ։
«Եթե նրանք նման հզոր զենք են օգտագործում մեր դեմ, դա այն պատճառով է, որ մենք ընտրություններում հաղթելու շեմին ենք»,- նշել է Լը Պենը։
Մարին Լը Պենը նշել է, որ դատարանի վճիռը չի նշանակում իր հեռանալ քաղաքական կյանքից։ Նա ասել է, որ Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային միություն» կուսակցությունը թույլ չի տա, որ ֆրանսիացիներից գողանան նախագահական ընտրությունները։
Ի գիտություն ձեզ, դատարանը Մարին Լը Պենին դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը տնային կալանք է, իսկ երկու տարին պայմանական, ինչպես նաև նրան արգելել են պաշտոն զբաղեցնել հինգ տարի ժամկետով։