Մարին Լը Պեն - Էմանուել Մակրոնը չի կարողանա զորք ուղարկել Ուկրաինա, եթե վարչապետը փոխվի
Վարչապետի փոփոխության դեպքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողանա զորքեր ուղարկել Ուկրաինա, այս մասին ասել է ֆրանսիական ընդդիմադիր «Ազգային միություն» կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենը։
Ֆրանսիացի քաղաքական գործչի խոսքով՝ գերագույն գլխավոր հրամանատարի կոչումը նախագահի համար պատվավոր կարգավիճակ է, քանի որ պորտֆելը վերահսկում է երկրի վարչապետը։
Հարցին, թե ինչպես է տեսնում հնարավոր համակեցությունը երկրի ղեկավարի հետ, Մարին Լը Պենն ասում է, որ Ֆրանսիայի սահմանադրության մեջ ամեն ինչ հստակ ցույց է տրված։ Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, ապա, ըստ Լը Պենի, նախագահը հասկացել է, որ այլընտրանք չունի, քանի որ Ջորդան Բարդելլան լեգիտիմություն է ստանում անմիջապես ֆրանսիացիներից։
Ընդդիմադիր «Ազգային միության» հաղթանակի դեպքում կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Ջորդան Բարդելան։ «Ջորդանը չի պատրաստվում մենամարտել նրա հետ, բայց նա կարմիր գծեր է սահմանել։ Նախագահը չի կարողանա զորքեր ուղարկել Ուկրաինա»,- ասել է Մարին Լը Պենը։