Մարիանա Չոլոյանը, ում ձերբակալել էին 15-ամյա դեռահասի մահվան գործով, տեղափոխվել է հիվանդանոց (վիդեո)
Թբիլիսիի Դիդուբե-Չուղուրեթիի շրջանի քննիչ Մարիանա Չոլոյանը, ում ձերբակալել էին 15-ամյա դեռահասի մահվան գործով, իրեն վատ է զգացել:
Մարիանա Չոլոյանն այդ պահին գտնվում էր պետական տեսուչի ծառայությունում: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Մարիանա Չոլոյանն այն գործի քննիչն էր, որը կապված է «Կանաչ դպրոցում» տեղի ունեցած միջադեպի հետ:
Ինքնասպանության փորձի հետևանքով տուժած 15-ամյա դեռահասը երեկ մահացել էր հիվանդանոցում:
Դեկտեմբերի 12-ին դեռահասն ինքնասպանության փորձ էր արել: Նախքան դա, նրան «Կանաչ դպրոցում» տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննել էին ոստիկանության բաժնում՝ վկայի տեսքով: Ինչպես հայտարարում է փաստաբանը, հարցաքննության ժամանակ նրա վրա իրագործվել էր հոգեբանական ճնշում: Նրա տեղեկությամբ, իրավապահները դեռահասից պահանջում էին խոստովանել, որ ինքը խուլիգանություն է գործել: Փաստաբանի հայտարարությունը հերքում են ՆԳՆ-ում: