Մարիամ Կվրիվիշվիլի. Շատ շուտով ամբողջ տարածաշրջանը՝ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, կնշեն պատմական Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի բացումը
Մարիամ Կվրիվիշվիլի. Շատ շուտով ամբողջ տարածաշրջանը՝ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, կնշեն պատմական Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի բացումը

Շատ շուտով Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը միասին կնշեն Բաքու-Թբիլիսի-Կարս պատմական նախագծի բացումը, – այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին Վրաստանի Հանրային Հեռուստատեսության «Ակտուալ թեմա՝ Մակա Ծինցաձեի հետ» հաղորդման ժամանակ։

Նրա խոսքով, այս նախագիծն ունի կարևորագույն նշանակություն թե՛ Վրաստանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար։

«Կարծում ենք՝ շատ շուտով ամբողջ տարածաշրջանը՝ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, միասին կնշեն Բաքու-Թբիլիսի-Կարս պատմական նախագծի բացումը, որն ունենալու է չափազանց մեծ դեր մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի համար։ Շատ շուտով տեղի կունենա այս նախագծի հանդիսավոր բացումը», – նշել է Մարիամ Քվրիվիշվիլին։