Մարիամ Քվրիվիշվիլին հույս ունի, որ փետրվարից ձմեռային հանգստավայրերը կբացվեն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային զբոսաշրջիկների համար
Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին հույս ունի, որ փետրվարից ձմեռային հանգստավայրերը կբացվեն ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ միջազգային զբոսաշրջիկների համար:
«Մեզանից յուրաքանչյուրն անհամբեր սպասում էր ձմեռային սեզոնին: Առաջին ալիքի ընթացքում ունեցած դինամիկան մեզ ստիպեց մտածել, որ մեզ հնրավորություն կունենայինք տեղի և միջազգային զբոսաշրջիկներին ընդունել ձմեռային հանգստավայրերում: Այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակի պատճառով մենք պետք է հնարավորինս լսենք մեր համաճարակաբաններին և առողջապահական փորձագետներին: Այդ պատճառով որոշվեց երկու ամիս ուղղակիորեն չշահագործել ճոպանուղիները և հանգստավայրերը, ինչը, բնականաբար, շատ դժվար է: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այս հանգստավայրերում հյուրանոցների, կացարանների կամ ռեստորանային բիզնեսի համար շատ դժվար է: Այնուամենայնիվ, մենք դրական ակնկալիքներ ունենք, քանի որ այս սահմանափակումները կշարունակվեն մինչև հունվարի վերջ, և հուսով ենք, որ տարվա սկզբից, փաստորեն, փետրվարից, մեր հանգստավայրերը կրկին պատրաստ կլինեն: Հուսով ենք, որ համաճարակաբանական իրավիճակը և այն ամենը, ինչ մենք կանենք մեր հասարակության հետ, թույլ կտան մեզ ձմեռային հանգստավայրերում հյուրընկալել մեր քաղաքացիներին, ինչպես նաև միջազգային ճանապարհորդներին», – հայտարարել է Քվրիվիշվիլին: