Մարիամ Քվրիվիշվիլին հերթական աշխատանքային հանդիպումն է անցկացրել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ
Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին նոր աշխատանքային ուղեցույցների և կանոնների ներդրման կապակցությամբ ևս մեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկությունը հաղորդում է Զբոսաշրջության վարչության մամուլի ծառայությունը:
Նրանց փոխանցմամբ, Մարիամ Քվրիվիշվիլին գաստրոնոմիական տուրիզմի բիզնեսում աշխատող տարբեր ասոցիացիաների և խոհարարների հետ մանրամասն քննարկել է սննդի հաստատությունների նոր կանոնակարգերը:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների տեսչական բաժնի պետ Բեքա Փերաձեն և բիզնես օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը:
Մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են ռեստորաններում և տարբեր սննդի կետերում սոցիալական հեռավորության հարցը, սննդի և մաքրման նոր կանոնակարգերը, հյուրերի և անձնակազմի համար նոր նորմաները:
Ինչպես հայտնում են Զբոսաշրջության վարչությունից, Մարիամ Քվրիվիշվիլին նման բովանդակության աշխատանքային հանդիպումներ է անցկացրել տուրիզմի տարբեր սեկտորների հետ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան