Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է թաիլանդական «Charoen Pokphand Group» կոնգլոմերատի նախագահին
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է թաիլանդական խոշորագույն «Charoen Pokphand Group» (CP Group) կոնգլոմերատի նախագահ Քրիս Սուոպակիջ Չեարավանոնտին:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում հնարավոր ապագա համագործակցության հարցեր: Ակցենտը դրվել է Վրաստանի տնտեսության միտումների, ազատական բիզնես և ներդրումային միջավայրի, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառավարական ծրագրերի վրա:
Վրացական կողմն ուշադրություն է հրավիրել Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի վրա, որը կառավարությունը զարգացնում է աշխարհում փորձարկված «լենդլորդի» մոդելով, ինչպես նաև երկաթուղու արդիականացման և Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի վրա:
Հանդիպմանը շեշտվել է Վրաստանի էներգետիկ ոլորտի պոտենցիալը, էներգետիկայի ոլորտում ընթացիկ և պլանավորված նախագծերը: Ինչպես նաև ընդգծվել է Սև ծովի ստորջրյա կաբելի և կանաչ էներգետիկ միջանցքի նախագծի ընթացքը:
Թաիլանդական խոշորագույն «Charoen Pokphand Group» կոնգլոմերատը ներկայացված է 23 երկրում և միավորում է ավելի քան 456 հազար աշխատակցի: Բիզնես միավորումը գործունեություն է ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սննդի և ագրոբիզնեսի, մանրածախ ու էլեկտրոնային առևտրի, հեռահաղորդակցության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, ֆինանսների և ավտոարդյունաբերության ուղղություններով:
Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին, Ներդրումների գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելին, Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Գաբրիաձեն:
Տեղեկությունը տարածում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: