Մարիամ Քվրիվիշվիլի. Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարևոր է արժանի քաղաքապետեր ընտրելու եւ քաղաքապետարանների զարգացումը շարունակելու համար
Ընտրական ընթացակարգերը կիրականացվեն ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ առանց որևէ էական թերությունների: Կարեւոր է պահպանել հանգիստ ընտրական միջավայրը, – ասել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին:
Նա ասաց, որ կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ընտրական գործընթացում, հնարավորինս հանգստություն պահպանել և համբերությամբ դիմակայել բոլոր հնարավոր սադրանքներին:
«Մենք կոչ ենք անում համապատասխան լրատվամիջոցներին չփորձել արհեստական աժիոտաժ եւ կեղծ ընկալումներ ստեղծել ընտրական միջավայրի վերաբերյալ:
Ժամը 10:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ավելի քան 259 հազար ընտրող, ինչը բավականին բարձր թիվ է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար: Սակայն, ավելի շատ ակտիվություն է անհրաժեշտ, որպեսզի յուրաքանչյուր ընտրողի ձայնը արտացոլվի վերջնական արդյունքներում: Մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ավելի ակտիվ: Վստահ ենք, որ մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ կտանեն», – ասել է Քվրիվիշվիլին:
Միաժամանակ, ըստ նրա, այսօր գործարկվել է հատուկ կայքէջ, որտեղից հնարավոր է տեղեկություններ ստանալ ընտրողների մասնակցության, ակտիվության կանխատեսման եւ ընտրություններին առնչվող այլ հետաքրքիր մանրամասների մասին: