Մարիամ Քվրիվիշվիլի. «Austria Airlines»-ը 2024 թվականից թռիչքներ կսկսի դեպի Վրաստան, դեպի Եվրոպա ուղիղ չվերթների մեկնարկը կնպաստի տնտեսության զարգացմանը
Ավիացիոն ոլորտում ունենք ևս մեկ հաջողություն՝ «Ավստրիական ավիաուղիները» 2024 թվականի մայիսից թռիչքներ կսկսի դեպի Վրաստան։ Դրանով հաջողությամբ ավարտվել են մեկ տարվա ինտենսիվ բանակցությունները նշված ավիաընկերության ղեկավարության և ընդհանուր առմամբ Lufthansa խմբի հետ, ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին։
«Էլ ավելի շատ թռիչքներ կունենանք դեպի եվրոպական քաղաքներ, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտի ամրապնդմանը։ Դեպի Եվրոպա ուղիղ չվերթերի մեկնարկով մեր երկիր կայցելեն ավելի շատ եվրոպացի այցելուներ, ինչը դրական ազդեցություն կունենա ոչ միայն զբոսաշրջության և ավիացիայի վրա, այլ նաև կնպաստի տնտեսության զարգացմանը»,- ասել է Քվրիվիշվիլին։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ «Austria Airlines» ավիաընկերությունը Վիեննա-Թբիլիսի-Վիեննա չվերթը կսկսի 2024 թվականի մայիսից։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան բանակցություններ են վարել Վրաստանի ավիաշուկա նրա մուտքի շուրջ, որոնք հաջողությամբ ավարտվել են։ «Ավստրիական ավիաուղիները» կլինի «Լուֆհանսա» խմբի երրորդ ավիաընկերությունը, որը գործունեությունը կսկսի Վրաստանում։