Մարիա Զախարովան ասում է, որ ռուսական «Կալիբրը» ոչնչացրել է Օդեսայի նավահանգստում գտնվող ռազմական ենթակառուցվածքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ ռուսական «Կալիբրը» Օդեսայի նավահանգստում ոչնչացրել է ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտնել է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Կալիբր» հրթիռները ոչնչացրել են Օդեսայի նավահանգստի ռազմական ենթակառուցվածքը՝ բարձր ճշգրտության հարվածով ուկրաինական ռազմական նավ ուղարկելով Կիևի ռեժիմի սիրելի հասցե, գրել է Զախարովան։