Մարիա Զախարովա. Ես Մակրոնին փոխադարձ առաջարկով եմ դիմում, դադարեցնել խաղաղ բնակիչներին սպանող զենքի մատակարարումը, ինչպես նաև դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ասել է, որ կխնդրի Ռուսաստանին դադարեցնել կրակը Ուկրաինայում Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ։
Մարիա Զախարովան Մակրոնին առաջարկում է դադարեցնել Կիևին զենք մատակարարելը։
«Ես հանդես եմ գալիս Մակրոնին հակադարձ առաջարկով՝ դադարեցնել զենքի մատակարարումը, որը սպանում է խաղաղ բնակիչներին, ինչպես նաև դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը»,- ասել է նա «Ռիա Նովիստի»-ին։
Զախարովան միաժամանակ կոչ է անում Մակրոնին նմանատիպ առաջարկ ներկայացնել Մերձավոր Արեւելքում հակամարտող կողմերին։
Օլիմպիական խաղերը կմեկնարկեն Փարիզում հուլիսի վերջին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիան պատրաստվում է Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադար խնդրել Ռուսաստանից։