Մարիա Զախարովա. Երևանում ասացին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դուրս է եկել Հայաստանից, հետո ասացին, որ իրենք սառել են կազմակերպության ներսում, ուզում ենք իմանալ, թե ով ում ներքո է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
«Վերջերս Երևանում հայտարարեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին խոսել, որ այս կազմակերպության ներսում սառչելու են։ Մենք ցանկանում ենք պարզել, թե ով ում ներսում է»,- ասել է Զախարովան։
Զախարովան ասել է, որ «յուրաքանչյուր բառ ու արտահայտություն ոչ միայն պետք է իմաստ ունենա, ինչը չափազանց կարևոր է, բայց եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, ապա պետք է պատասխանատվություն կրի ոչ միայն ասվածի, այլ նաև հետևանքների համար»։
«Երևանը դե յուրե մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Հայաստանի ղեկավարությունը նման համագործակցությունից նահանջի գիծ է գնում, որը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Հուսով ենք, որ բուն Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիովին կթարմացվի։ «Բառերի հետ խաղալը կարող է լավ բանի չբերել, հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանը բախվել է բազմաթիվ փորձությունների»,- ասել է Զախարովան։