Մարիա Զախարովա. Երևանը ղարաբաղյան հարցում որոշումներ է ընդունել ՆԱՏՕ-ի ազդեցությամբ, սուտ են հայտարարությունները, թե Մոսկվան և «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» չեն օգնել Հայաստանին

Երևանը Ղարաբաղյան հարցում որոշումներ է ընդունել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե Մոսկվան ու «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» չեն օգնել Հայաստանին, սուտ են, ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, ղարաբաղյան հարցի վերաբերյալ որոշումը պաշտոնական Երևանն ընդունել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո, իսկ Ռուսաստանի հանցագործությունների մասին սուտ է տարածվում։

«Արևմտյան երկրները առաջ են քաշել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտոնական մերժման թեման։ ՆԱՏՕ-ի թելադրանքով կազմված փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները ոչ մի կերպ շարադրված ու երաշխավորված չէին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սրումը կախված է միայն նրանից, թե պաշտոնական Երեւանը որքանով թույլ կտա Եվրամիությանը, ԱՄՆ-ին եւ Բրիտանիային կործանարար ազդեցություն ունենալ տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա»,- ասաց Մարիա Զախարովան։