Մարիա Զախարովա. Ռուսաստանում արևմտյան ակտիվների և ունեցվածքի զգալի մասը կարող է օգտագործվել որպես պատասխան միջոց Արևմուտքի դեմ
Մարիա Զախարովա. Ռուսաստանում արևմտյան ակտիվների և ունեցվածքի զգալի մասը կարող է օգտագործվել որպես պատասխան միջոց Արևմուտքի դեմ

Ռուսաստանի տարածքում կա արևմտյան ակտիվների և ունեցվածքի մի զգալի մասը, որը կարող է օգտագործվել որպես պատասխան միջոց, եթե Արևմուտքը օգտագործի ռուսական ակտիվները, – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մեր երկրում կան արեւմտյան ակտիվներ եւ ունեցվածք, որոնք գտնվում են Ռուսաստանի իրավասության ներքո։ Այս ամենը կարող է ենթարկվել Ռուսաստանի պատասխան քաղաքականությանն ու պատասխան գործողություններին։ Իհարկե, ոչ ոք չի բացահայտի այդ պատասխան գործողությունների մանրամասները։ Բայց քաղաքական ու տնտեսական հակաքայլերի զինանոցը լայն է»,- լրագրողներին ասել է Զախարովան։

Յոթնյակի խմբի առաջնորդները անցյալ շաբաթ Իտալիայում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները որպես վարկ փոխանցել Ուկրաինային: