Մարիա Զախարովա. Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը կապ չունի Ռուսաստանի հետ, դա Արևմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքն է
MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապ չունի Ռուսաստանի հետ, դա Երևանի իրավասությունն է և Արևմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները մինչեւ ո՞ւր են հասցրել հարցը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Դա Երեւանի գործող իշխանության բացառիկ իրավասությունն է եւ Արեւմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- գրել է Զախարովան։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մեր քաղաքականությունն է՝ թույլ չտալ պատերազմի սկիզբ։ Որպեսզի ստանանք այն, ինչ իրավամբ մերն է, մենք պետք է պատրաստ լինենք հրաժարվել այն, ինչ իրավամբ մերը չէ»: