Մարիա Զախարովա. «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետ կապված Վարշավայի դիրքորոշումը ապագայում կարող է բումերանգի պես հարվածել հենց Լեհաստանի կենսական շահերին ու անվտանգությանը

22:06, 21.08.2026
MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ

MOSCOW, RUSSIA - MARCH 29, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü ÌÈÄ Ðîññèè Ìàðèÿ Çàõàðîâà âî âðåìÿ áðèôèíãà ïî òåêóùèì âîïðîñàì âíåøíåé ïîëèòèêè. Ïðåññ-ñëóæáà ÌÈÄ ÐÔ/ÒÀÑÑ

Այն դիրքորոշումը, որն ի ցույց է դնում Վարշավան «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետ կապված, ապագայում կարող է բումերանգի պես հարվածել հենց Լեհաստանի կենսական շահերին ու անվտանգությանը, – այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունն ակնհայտ դարձրեց Լեհաստանի և Գերմանիայի միջև առկա հակասություններն ու մրցակցությունը:
Ինչպես նշել է Զախարովան, Տուսկի խոսքերում «միջազգային իրավական համակարգի մնացած մասերի համար վտանգավոր, կործանարար լիցք է պարունակվում», որը, նրա պարզաբանմամբ, դեռևս ամբողջությամբ ոչնչացված չէ «հավաքական Արևմուտքի» աշխարհաքաղաքական նիհիլիզմի կողմից:
Ի գիտություն՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Գերմանիան չպետք է դատի Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք կասկածվում են Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման մեջ:
«Հյուսիսային հոսքի» պայթեցման մեջ կասկածվող Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Զ.-ն Խորվաթիայում ձերբակալվել է Գերմանիայի կողմից տրված եվրոպական օրդերի հիման վրա: Նույն գործով մեկ այլ ֆիգուրանտի՝ Ուկրաինայի քաղաքացի Սերհիյ Կ.-ին, ով մեղադրվում է կազմակերպությունը ղեկավարելու և ռուսական երկու գազատարների չորս խողովակներից երեքի պայթեցմանը մասնակցելու մեջ, Գերմանիայում արդեն մեղադրանք է առաջադրվել: Նա 2025 թվականի օգոստոսին ձերբակալվել էր Իտալիայում, իսկ նոյեմբերին հանձնվել Գերմանիային:

Նմանատիպ