Մարիա Զախարովա. Հայաստանում ազգային նշանակության որոշումներն ընդունվում են առանց հասարակական կարծիքի վրա հենվելու
Հայաստանում որոշումների կայացման գործընթացում հաշվի չի առնվում հասարակական կարծիքը,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների գործողությունները հակասում են այն ամենին, ինչ նրանք խոստացել էին բնակչությանը ընտրություններից առաջ։
«Ընդունվում են որոշումներ, որոնք ունեն ազգային նշանակություն ոչ միայն այսօր, այլեւ ազգի պատմության համատեքստում։ Նրանք այդ որոշումներն ընդունում են առանց հենվելու հասարակական կարծիքի վրա, առանց հենվելու պլեբիսցիտի արդյունքների վրա»,- ասել է Մարիա Զախարովան։