Մարիա Զախարովա. Հայաստանի իշխանությունները միտումնավոր քանդում են դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ
Մարիա Զախարովա. Հայաստանի իշխանությունները միտումնավոր քանդում են դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ

Հայաստանի իշխանությունները միտումնավոր քանդում են դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձեւին նվիրված երրորդ միջազգային համաժողովին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցության մասին՝ Զախարովան ևս մեկ անգամ հիշել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև և Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ Դուբլինում։

«Փաշինյանն ինքը Ստեֆանչուկին հանդիպել է Գրանադայում։ Երեւանը պետք է իմանա, որ սա ցուցադրական սիրախաղ է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով հակադրվում են մեր երկրին։ Ուրիշ բացատրություն չկա։ Ցավում եմ, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը միտումնավոր և համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որը ոչ վաղ անցյալում հենց իրենք էին անվանում Հայաստանի կայունության և բարեկեցության ամենակարևոր գործոնը»,- ասաց Մարիա Զախարովան։