Մարիա Զախարովա. Հայաստանը սկսել է կրճատել քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի հետ, դա կարող է վատ ավարտ ունենալ
Մարիա Զախարովա. Հայաստանը սկսել է կրճատել քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի հետ, դա կարող է վատ ավարտ ունենալ

Հայաստանը սկսել է կրճատել քաղաքական երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ, դա կարող է վատ ավարտ ունենալ,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, Երևանը կրճատել է միջգերատեսչական համագործակցությունը Մոսկվայի հետ, և դրան զուգահեռ Հայաստանում որոշ քաղաքական ուժերի կողմից հասցեական ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» չի պաշտպանել Հայաստանը1

«Այս ամենը ճիշտ չէ, քանի որ մենք բազմիցս մանրամասնորեն խոսել ենք «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել ենք մեր գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։ Կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին։ Նրանք անընդհատ խոսում են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը» իրենց մասնակցությունը սառեցնելու մասին, բայց միևնույն ժամանակ, արագ սկսել են մերձենալ Արեւմուտքին։ Սրանում կա որոշակի մանիպուլյացիա: Տնտեսական ցուցանիշները մեկ բան են ցույց տալիս. կա մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռվածություն՝ սերտացնելու և ամրապնդելու կապերը, բայց քաղաքական կառույցը հակառակն է անում։ Սա կարող է վատ ավարտ ունենալ»,- ասել է Մարիա Զախարովան։