Մարիա Զախարովա - Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է
Մարիա Զախարովա - Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ արդեն կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12 նիստ, որոնց ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է երկաթուղային և ճանապարհային երթուղիների հեռանկարային պլանը։

Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնագրում առաջընթաց կա։

«Համատեղ փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։ Մեր աշխատանքում մենք ելնում ենք երկու երկրների փոխադարձության, ինքնիշխանության և իրավասության սկզբունքները հարգելու անհրաժեշտությունից»,- ասել է Մարիա Զախարովան։