Մարիա Զախարովա. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն գործընկերների հետ միասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետները կորոշվեն Բաքվի հետ միասին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված ժամկետները և այլ հարցեր կորոշվեն մեր գործընկերների հետ միասին, ինչպես նախկինում ասել ենք։ Եթե մենք խոսում ենք Ղարաբաղի տարածքի մասին, ապա ադրբեջանական կողմի հետ միասին՝ հաշվի առնելով իրավիճակը տեղում»,- ասել է Զախարովան։