Մարգուս Ցահկնա. Եվրոպան այլևս չպետք է վարվի ինչպես ծեր, գեր, ծույլ կատու, որը սպասում է, որ ինչ-որ մեկը պաշտպանի իրեն կամ կաթ լցնի իր ամանի մեջ
Մարգուս Ցահկնա. Եվրոպան այլևս չպետք է վարվի ինչպես ծեր, գեր, ծույլ կատու, որը սպասում է, որ ինչ-որ մեկը պաշտպանի իրեն կամ կաթ լցնի իր ամանի մեջ

«Եվրոպան այլևս չպետք է վարվի ինչպես մի ծեր, գեր ու ծույլ կատու, որը սպասում է, որ ինչ-որ մեկն իր փոխարեն պաշտպանվի կամ իրեն կաթ լցնի ամանի մեջ», – այս մասին ասել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան՝ պատասխանելով լրագրողի հարցին Եվրամիության ընդհանուր հարցերի խորհրդի նիստից առաջ։

Լրագրողը նրան հարց է ուղղել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին։

«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է լինեն ամուր, բայց միևնույն ժամանակ Եվրոպայում պետք է գիտակցենք, որ հիմա արթնանալու ժամանակն է։ Էստոնիան ավելի քան տասը տարի ունի հստակ դիրքորոշում՝ սկսած 2008 թվականին Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված ագրեսիայից։ Եվրոպան պետք է ավելին անի, ավելի մեծ պատասխանատվություն կրի, մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք պաշտպանության մեջ։ Մենք չպետք է շարունակենք վարվել ինչպես մի ծույլ, գեր, ծեր կատու, որը պարզապես սպասում է, որ ինչ-որ մեկն գա ու մեզ պաշտպանի կամ ուրիշ մեկը մեր ամանի մեջ կաթ լցնի, և հետո մենք որոշենք՝ խմենք դա, թե ոչ։ Մենք պետք է ավելին անենք։ Եթե Եվրոպան լինի ուժեղ, ապա մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նույնպես կլինեն շատ հստակ և որոշակի։ Տրանսատլանտյան կապը ուժեղ է, բայց մենք պետք է ավելին անենք, և Եվրոպան պետք է ունենա ավելի հստակ դիրքորոշում։ Սա վերաբերում է ոչ միայն պաշտպանությանը, այլև առևտրին և ընդհանրապես՝ հավասար գործընկերային հարաբերություններին», – հայտարարել է Մարգուս Ցահկնան։