Մարգուս Ցահկնա - Վրաստանում շտապողականորեն ընդունված փոփոխությունները սպառնում են քաղաքացիական հասարակության անկախ գործունեությանը
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան արձագանքում է Վրաստանի «Դրամաշնորհների մասին» օրենքում կատարված փոփոխություններին։ Այս մասին «X» սոցիալական ցանցում գրում է Ցահկնան։
«Վրաստանում երեկ շտապողաբար ընդունված փոփոխությունները պահանջում են, որ դոնորները ստանան կառավարության հաստատումը՝ քաղաքացիական հասարակությանը աջակցող նախագծերը ֆինանսավորելու համար»։
«Սա սպառնում է քաղաքացիական հասարակության անկախ գործունեությանը և ավելի է հեռացնում Վրաստանը Եվրոպայից», – գրում է Մարգուս Ցահկնան։