Մարգարետա Սայդերֆելդ. Մենք ուրախ ենք, որ դիտարկում ընք ընթացակարգերի ճիշտությունը, ապահովում, որ ընտրությունները լինեն օրինական, թափանցիկ և ունենան ժողովրդի վստահությունը
«Մենք ուրախ ենք, որ դիտարկում ընք ընթացակարգերի ճիշտությունը, ապահովում, որ ընտրությունները լինեն օրինական, թափանցիկ և ունենան ժողովրդի վստահությունը»,- ասել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Մարգարետա Սայդերֆիլդը։
Նրա խոսքով, այս ընտրությունները կարևոր են, ինչպես բոլորը, քանի որ ներկայացնում են վրաց ժողովրդի կամքը։
«Ես այստեղ եմ IRI-ի անունից և դիտարկում եմ ընտրությունները։ Սա իմ առաջին այցը չէ Վրաստան: Ես այստեղ ընտրությունների դիտարկում եմ անցկացրել 2008 թվականից, մինչ այդ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անունից։ Մենք առավոտից ծանոթացել ենք ընտրատեղամասերի բացումը և շարունակելու ենք հետևել ողջ օրվա ընթացքում մինչև փակման ընթացակարգերը։ Սա կարևոր ընտրություններ են, ինչպես բոլոր ընտրությունները, քանի որ ներկայացնում են վրաց ժողովրդի կամքը։ Մենք ուրախ ենք վերահսկելու ընթացակարգերի ճիշտությունն ու հուսալիությունը: Մենք շարունակելու ենք ապահովել, որ ընտրությունները լինեն լեգիտիմ, ունենան ժողովրդի վստահությունը և լինեն թափանցիկ. բոլոր ընտրությունները թափանցիկության կարիք ունեն։ Վրաստանին հաջողություն եմ մաղթում»,- ասել է Սայդերֆելդը։