Մարեկ Շչիգել. Շնորհակալ եմ Ուկրաինայի նախագահին Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար
Հաճույքով ողջունեցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղեկություն փոխանցեցի Էնգուրի կամրջի վրա, – «Twitter»-ի իր էջում գրել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգելը:
Ըստ Շչիգելի, նա Վլադիմիր Զելենսկուն տեղեկատվություն է տրամադրել օկուպացիոն գծում հակամարտությունից տուժած բնակչության հումանիտար իրավիճակի մասին, ինչը բարդացել է համաճարակի պատճառով:
Մարեկ Շչիգելի խոսքով, ինքը երախտապարտ է, որ Ուկրաինայի նախագահը հետաքրքրված էր Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքով:
«Ես պարզաբանեցի Աբխազիայի վարչական շփման գծում հակամարտությունից տուժած բնակչության հումանիտար իրավիճակը, որն ավելի է բարդացել կորոնավիրուսի պատճառով: Ես շնորհակալ եմ Ուկրաինայի նախագահին Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար», – գրել է Մարեկ Շչիգելը: