Մարեկ Շչիգել - Ռազմական ակտիվությունների ինտենսիվությունը, հատկապես, այսպես կոչված Հարավային Օսիայի տարածքում կարծես թե նվազում է, դա կապված է Ռուսաստանի որոշ զորամասերի Ուկրաինա տեղափոխման հետ
Կան որոշ միտումներ, որոնք ի հայտ են եկել: Մեր ընկալմամբ՝ ռազմական ակտիվությունների ինտենսիվությունը, հատկապես, այսպես կոչված Հարավային Օսիայի տարածքում այն կարծես կրճատվել է: Մենք դա պոտենցիալ կապում ենք Ռուսաստանի զինված ուժերի ռազմական Ուկրաինա տեղափոխելու հետ,- այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգելը։
Հարցին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց պատերազմն Ուկրաինայում, ի՞նչ է փոխվել Վրաստանում, մասնավորապես՝ օկուպացիոն գծի մոտ, և ի՞նչ փոփոխություններ եք նկատել ռուսական կողմից։
Մարեկ Շիգելի խոսքով, իրենք շարունակում են ակտիվորեն հետևել իրավիճակին, հատկապես այն շրջաններում, որտեղ հնարավոր է լարվածություն կամ միջադեպեր տեղի ունենան։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո մենք ակտիվացրել ենք մոնիտորինգային գործունեությունը, որպեսզի հայտնաբերենք իրավիճակի վատթարացման նշաններ։ Մինչ այժմ իրավիճակը գնահատում ենք համեմատաբար կայուն։ Այնուամենայնիվ, չնայած ամեն ինչին, ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստը մեզանից պահանջում է զգոն և ճկուն մնալ։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք ակտիվորեն հետևել իրավիճակին, հատկապես այն տարածքներում, որտեղ հնարավոր է լարվածություն կամ միջադեպեր տեղի ունենան։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմական գործողություններին և անվտանգության միջոցառումներին վարչական սահմանային գոտու երկայնքով կամ ավելի խորը այս շրջանների ներսում։ Ակնհայտ է, որ կան որոշ միտումներ, որոնք ի հայտ են եկել: Մեր ընկալմամբ՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը, հատկապես, այսպես կոչված Հարավային Օսիայի տարածքում այն կարծես կրճատվել է: Մենք դա պոտենցիալ կապում ենք Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ակտիվների որոշ հատվածների Ուկրաինա տեղափոխման հետ»,- ասել է Մարեկ Շչիգելը։
Բացի այդ, Մարեկ Շչիգելն ասում է, որ նույնը կարելի է ասել Աբխազիայի դեպքում: Նրա խոսքով, Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ներկայացուցչության նվազումն արտահայտվում է այս տարի անցկացված ավելի քիչ զորավարժություններով։
Շչիգելի խոսքով՝ ընդհանուր առմամբ դիտորդական առաքելությունը ուկրաինական պատերազմի հետևանքով վարչական սահմանային գոտու երկայնքով իրավիճակի վատթարացման նշաններ չի հայտնաբերել։
«Նույնը կարելի է ասել Աբխազիայի դեպքում։ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ներկայացուցչության անկումն արտահայտվել է այս տարի ավելի քիչ զորավարժություններով։ Միևնույն ժամանակ մենք սահմանային գործողությունների նույն տեմպերն ենք դիտել, ինչպես միշտ։ Որոշ դեպքերում վարչական սահմանագոտու երկայնքով նկատվել է ռուս սահմանապահների ավելի ինտենսիվ ներկայություն, որը մենք ընկալում ենք որպես ցուցադրական կամ տեսանելի ներկայություն։ Նրանք փորձում են ներկա գտնվել վարչական սահմանագծի երկայնքով՝ ցույց տալու, որ իրենք վերահսկում են այդ գիծը։ Սակայն, ընդհանուր առմամբ, ուկրաինական պատերազմի արդյունքում մենք որևէ նախանշան չենք նկատել, որ իրավիճակը վատթարանում է, բայց իրավիճակը դինամիկ է, և մենք նաև փորձում ենք գնահատել, թե ինչպիսին կլինի անվտանգության իրավիճակի հետագա զարգացումը և մենք նաև փորձում ենք պարզել Ուկրաինայում ռուսական ագրեսիայի երկարաժամկետ հետևանքները»,- նշել է Մարեկ Շչիգելը։