Մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագիրը քննարկելու նպատակով կառավարության վարչությունում կանցկացվի առաջին համակարգող հանդիպումը քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագիրը (2024-2026 թթ.) քննարկելու նպատակով վաղը տեղի կունենա առաջին համակարգող հանդիպումը քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ՝ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչապետի խորհրդականի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված գործողությունների ծրագիրն առաջին աշխատանքային տարբերակն է, որը մշակվել է կառավարության վարչակազմի հետ համաձայնեցված՝ պետական գերատեսչությունների կողմից քաղաքացիական հատվածի հանձնարարականների հիման վրա։
«Նշենք, որ սա քաղաքացիական սեկտորի հետ անցկացվող առաջին համակարգող հանդիպումն է։ Առաջիկայում նախատեսվում են թեմատիկ աշխատանքային խմբերի հանդիպումներ՝ քաղաքացիական սեկտորի և այլ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։
Վաղը ժամը 16:00-ին Վրաստանի կառավարության վարչակազմում կկայանա համակարգման հանդիպումը»,- ասվում է տեղեկատվության մեջ։