Մարդկային զարգացման ինդեքսով Վրաստանը երրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել է «շատ բարձր մարդկային զարգացման» խմբում
Մարդկային զարգացման ինդեքսով Վրաստանը երրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել է «շատ բարձր մարդկային զարգացման» խմբում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Մարդկային զարգացման ինդեքսով (HDI) Վրաստանը երրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել է «շատ բարձր մարդկային զարգացման» խմբում։

Մարդկային զարգացման 2023-2024 թթ. զեկույցի համաձայն՝ նախորդ զեկույցի համեմատ Վրաստանը բարելավել է իր Մարդկային զարգացման ինդեքսը (HDI) վարկանիշը և զբաղեցնում է 60-րդ տեղը 193 երկրների և տարածքների շարքում։

Վրաստանի մարդկային զարգացման ինդեքսի ընդհանուր ցուցանիշը 0,814 է։ Այս ցուցանիշով Վրաստանը առաջ է ԵՄ անդամ Բուլղարիայից, ՆԱՏՕ-ի անդամ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից, հետխորհրդային տարածքում՝ Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից։

UNDP-ի Մարդկային զարգացման ինդեքսը չափում է աշխարհի երկրների զարգացումը երեք հիմնական հարթություններով՝ կյանքի սպասվող տեւողություն և առողջություն, կրթության հասանելիություն և արժանապատիվ կենսամակարդակ:

Ընդհանուր ցուցանիշի հետ մեկտեղHDI-ն նաև դիտարկում է այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են անհավասարությունը, գենդերային տարբերություները, բազմաչափ աղքատությունը և ճնշումը մոլորակի վրա: