Մարդը պետք է ապրի հույսով, հույսը պետք է լինի մեր ուղեկիցը. Իլիա երկրորդ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը պատարագ է մատուցել Սիոնի տաճարում։
Սիոնում պատարագին ներկա է եղել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Իլիա Երկրորդն իր քարոզում ասել է, որ մարդ պետք է ապրի հույսով։
«Մարդը պետք է հույսով ապրի, հույսը մեր ուղեկիցը պետք է լինի։ Մենք ողջունում ենք մեր նախագահին, ով ներկա է պատարագին, որ օրհնվի և ուրախանա Երկնային Հոր կողմից»,- ասել է Իլիա Երկրորդը։