Մարդասիրական օգնությունով բեռնված 12 բեռնատարներ մտել են Գազայի հատված
Մարդասիրական օգնությունով բեռնված 12 բեռնատարներ մտել են Գազայի հատված,- հաղորդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Պաղեստինյան Կարմիր Խաչին։
Պաղեստինյան Կարմիր Խաչը հայտնել է, որ 12 բեռնատարներ Գազա են մտել Ռաֆահ սահմանային անցակետով։ Նրանց տվյալներով՝ մեքենաներում եղել է ջուր, սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ, բայց վառելիք չկա։
Կազմակերպությունը հայտնել է, որ մարդասիրական օգնության տեղափոխումը վերսկսվելուց հետո Գազայի հատված է մտել 74 բեռնատար։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Իսրայելը շարունակում է արգելափակել վառելիքի մատակարարումը եւ ասում է, որ առաքման դեպքում ՀԱՄԱՍ-ը վառելիքը կօգտագործի միայն ռազմական նպատակներով։