Մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին նավը Կիպրոսից մեկնել է Գազայի հատված
Մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին նավը Կիպրոսից մեկնել է Գազայի հատված

Մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին նավը Կիպրոսից մեկնել է Գազայի հատված։

«World Central Kitchen» հասարակական կազմակերպության տեղեկություններով՝ մի քանի շաբաթ տեւած նախապատրաստական ​​աշխատանքներից հետո հավաքվել է 200 տոննա սնունդ։

«World Central Kitchen»-ը համագործակցում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կիպրոսի և իսպանական «Ofen Arms» ոչ կառավարական կազմակերպության հետ։

Գազայի հատվածում դեռևս չբացահայտված վայրում ժամանակավոր նավահանգիստ կկառուցվի՝ մարդասիրական օգնությունը նավից ցամաք տեղափոխելու համար: Մարդասիրական խմբերն ասում են, որ Իսրայելի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով գրեթե անհնար է օգնություն ստանալ տարածքի մեծ մասի համար: